Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ակտիվ քաղաքական երկխոսության ու փոխգործակցության օրակարգային հարցեր։
Նշվում է, որ կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ եւ առաջիկա ծրագրերին: Նախարար Միրզոյանը կարեւորել է առկա գործիքակազմի կիրառման միջոցով շարունակական գործնական ձեռքբերումների ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերը:
Անդրադարձ է կատարվել նաեւ միջազգային օրակարգի հարցերի։