Թուրքիայի կառավարությունը կողմ է պատերազմից հետո Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելու գաղափարին։ Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Սակայն, ըստ նրանց տեղեկությունների, Անկարան չի մասնակցի որեւէ խաղաղապահ առաքելության, եթե նա չներառվի այդ հարցի շուրջ քննարկումների եւ խորհրդակցությունների մեջ։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռեւս փետրվարին քննարկել է Ուկրաինա թուրքական զինվորականների ուղարկելու հարցը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։