Էլինա Բալասանյանը Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է։ Ստեփանակերտում էր, երբ պատերազմը սկսվեց։ Մարտի դաշտից հայրը զանգեց ու հայտնեց երկու բարեկամների մահվան լուրը։ Ստեփանակերտը կտրված էր բոլոր շրջաններից։ Մորից ու քույրերից լուր չկար։ էլինան աղոթում էր, որ նրանք մահացած լինեին, որովհետև գիտեր՝ ինչ կտտանքների կենթարկվեին գերի ընկնելու պարագայում։ Որոշեց գոնե մանկահասակ երեխային ամեն գնով փրկել: «Ես ուզում էի՝ ինքն ապրի, թող ճանապարհի կեսը ես տանեմ, ինչ-որ մեկը նրան որդեգրի, որ գոնե ապրի․․․»: