Այսօրվանից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցման կետում սահմանային ծառայությունն իրականացվում է բացառապես ՀՀ Սահմանապահ զորքերի ուժերով։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գրառման մեջ վարչապետը հիշեցնում է, որ «Մարգարա» անցման կետը չի գործում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պետական սահմանի փակ լինելու պատճառով։
Անցակետը ՀՀ Կառավարության որոշմամբ հիմնանորոգվել է 2022 թվականի ամռանը, որից հետո մշտական ծառայությունն իրականացվել է ՌԴ Սահմանապահ զորքերի ուժերով։
«ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերին երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան-Թուրքիա պետական սահմանի այս հատվածում իրականացրած ծառայության համար»,- ասվում է րառման մեջ։
Վարչապետ Փաշինյանը հաջորդիվ պարզաբանում է, որ «Մարգարա» սահմանակետի անցումը ՀՀ Սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո նշանակում է, որ 2025 թվականի մարտի 1-ից Հայաստանի տարածքից ելք եւ մուտք գործող բոլոր մարդկանց սահմանային հսկողությունը կիրականացվի բացառապես հայ սահմանապահների ուժերով։
«Բոլոր այդպիսի (գործող եւ չգործող) կետերում ծառայություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերը»,- եզրափակում վարչապետը։