Գրող, հեռուստալրագրող և դերասան Համլետ Մարտիրոսյանը պատմում է հայ ժողովրդի ապրած մեծ ողբերգության մասին, որի մեծագույն բաժինը ապրել է Արցախի հատվածը։ Արցախը Հայաստանի զրահաբաճկոնն էր։ Հայաստան բերդի արտաքին պատն էր Արցախը։ Հայության բռնի տեղահանությունը մեծ ծրագրի մի տարրն է։ «Երբ Արցախում ապրում էին հայերը, դեռևս ադրբեջանցի կամ թուրք հասկացություն չկար աշխարհում։ Պրիմիտիվ հարց. եթե այդտեղ իրենք են ապրել, իրենցն է, ինչո՞ւ իրենք պատերի վրայի այդ վիմագրությունները ընթերցել չեն կարողանում»։