ԱՄՆ-ը դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
FT-ի զրուցակիցներից մեկը նշել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի վերաբերյալ հետախուզական տվյալները ԱՄՆ-ը դեռեւս տրամադրում է իր ամենամտերիմ դաշնակիցներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային։
Բրիտանական Daily Mail թերթը մարտի 5-ին հայտնել էր, որ Վաշինգտոնը Լոնդոնին արգելել է Ուկրաինային փոխանցել այն հետախուզական տվյալները, որոնք ստացել է ԱՄՆ-ից։
Միեւնույն ժամանակ, Financial Times-ի երկու աղբյուրներ կարծում են, որ դաշնակիցները կշարունակեն Կիեւի հետ փոխանակվել որոշ հետախուզական տվյալներով, սակայն դա չի վերաբերի այն կարեւոր տեղեկությանը, որը Ուկրաինայի զինված ուժերին անհրաժեշտ է ռուսական շարժվող թիրախներին հարվածելու համար։
FT-ն ընդգծում է, որ ամերիկյան հետախուզության հետ համագործակցության շնորհիվ Ուկրաինան կարողացել է հայտնաբերել ռուսական ռազմական օբյեկտները եւ հարվածել դրանց։
Fox News-ի լրագրող Ջեքի Հենրիխը հայտնել է, որ ԿՀՎ տնօրեն Ջոն Լի Ռաթքլիֆը գրեթե հաստատել է այս տեղեկությունները՝ նշելով, որ ԱՄՆ-ը «դադար է վերցնում հետախուզության ճակատում՝ բոլորին պատասխանատվության ենթարկելու եւ համաշխարհային խաղաղությունն ապահովելու համար»: