Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի գործընկերոջ՝ Մակա Բոճորիշվիլիի հետ:
Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:
Նախարարները անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջեւ հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։