Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-ին պաշտոնական այց կկատարի Հնդկաստան:
Արտգործնախարարության հայտարարության համաձայն` ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:
Նախատեսված են նաեւ այլ հանդիպումներ եւ քննարկումներ, այդ թվում՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA)։
«Այս այցը տեղի է ունենում շատ խորհրդանշական պահի, քանի որ այս տարի լրանում է մեր երկու երկրների միջեւ «Բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ» պայմանագրի ստորագրման 30-ամյակը։ Սպասում եմ Նյու Դելիում մեր քննարկումներին՝ միտված առավել խոր համագործակցության նոր ուղիների բացահայտմանը՝ ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ»,- այցից առաջ ընդգծել է նախարար Միրզոյանը։