ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի էջում գրառման մեջ հայտնել է, որ իրականացրած ստուգումներից հետո Վաշինգտոնը չեղարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։
Նրա խոսքերով՝ չեղարկվել է 5200 պայմանագիր, որոնց շրջանակում «տասնյակ միլիարդավոր դոլարներ» ծախսվել են այնպիսի նպատակների համար, որոնք ոչ միայն չեն ծառայել, այլեւ «որոշ դեպքերում նույնիսկ վնասել են» ԱՄՆ ազգային շահերին։
Պետքարտուղարը հավելել է, որ USAID-ի մնացած 18% ծրագրերը, այսինքն՝ մոտ 1000 պայմանագիր, այժմ ավելի արդյունավետորեն կկառավարվեն ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից։
Իր գրառման մեջ նա շնորհակալություն է հայտնել, այդ թվում՝ Իլոն Մասկի Պետական արդյունավետության դեպարտամենտին (DOGE), որն օգնել է «իրականացնելու այս վաղուց հասունացած բարեփոխումը»։
After a 6 week review we are officially cancelling 83% of the programs at USAID.
The 5200 contracts that are now cancelled spent tens of billions of dollars in ways that did not serve, (and in some cases even harmed), the core national interests of the United States.
In…
— Marco Rubio (@marcorubio) March 10, 2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման առաջին օրը 90 օրով սառեցրեց USAID-ի արտաքին օգնությունը՝ հայտարարելով, որ այժմ ստուգումներ են իրականացվելու, թե որքանով են գործակալության ծրագրերը համապատասխանում «ամերիկյան արժեքներին» եւ ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակներին: Դատական փաստաթղթերը ցույց են տալիս, որ Թրամփի վարչակազմը հրամայել է դադարեցնել USAID-ի վճարումների 90%-ը:
Ավելի վաղ հայտնի էր դրաձել, որ USAID-ի կառավարումն անցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի վերահսկողության ներքո։