Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը հայտարարում է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մնում է հանգիստ, արտառոց ակտիվություն չի նկատվում։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է մարտի 17-ին ԵՄ առաքելության X-ի էջում։ Դրանում նաեւ նշվում է, որ մարտի 16-17-ը պարեկային խմբեր են ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի տարբեր հատվածներ:
On 16-17 March, #EUMA dispatched patrols to various locations along the AM-AZ border. The situation remains calm and quiet, with no unusual activity observed.
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) March 16, 2025
Առաքելության այս հայտարարությունը հրապարակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից նախօրեին տարածված այն հաղորդագրությունների ֆոնին, թե իբր Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի հարավարեւմտյան հատվածում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Նշենք, որ Բաքուն նախօրեին երեք նման հաղորդագրություն էր տարածել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր բոլոր հրապարակումները՝ հիշեցնելով, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Երեւան-Բաքու համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։