Գերմանիայի Դաշնության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ից ապրիլի 2-ը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Այդ մասին հայտնում է Գերմանիայի նախագահականի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Երեւանում Գերմանիայի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա նաեւ կայցելի ԹՈՒՄՈ տեխնոլոգիական կենտրոն եւ կմասնակցի մշակութային ընդունելության։
Նշվում է, որ Շտայնմայերը կայցելի Դիլիջան, ապա՝ նաեւ Սեւան։
Բաքու սպասվող այցի շրջանակում էլ Գերմանիայի նախագահը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Շտայնմայերը կայցելի Բաքվի պատմական կենտրոնը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է կազմում, որից հետո կմասնակցի միջկրոնական փոխըմբռնման ու հանդուրժողականության թեմայով քննարկմանը քրիստոնյա, մուսուլման եւ հրեական համայնքների հոգեւոր առաջնորդների հետ։
Սա կլինի առաջն դեպքը, երբ Գերմանիայի նախագահը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։