ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ 10 օրով կբացվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գտնվող «Մարգարա» անցակետը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նպատակը Հայաստանի կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության բեռները Թուրքիայի տարածքով տեղափոխելն է։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի եւ Սիրիայի համապատասխան գերատեսչությունների միջեւ աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվել է հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը։
Տվյալ պահին «Մարգարա» անցակետը չի գործում, իսկ գործող իրավական կարգավորումներով անհնար է նշված սահմանային կետով բեռների եւ տրանսպորտային միջոցների անցումը: Այս որոշմամբ հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունը արագ եւ նվազ ծախսերով հասցնել Սիրիա։