Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի հաստատում սահմանային շրջաններում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը։
«Մամուլում տեղի ունեցող ապատեղակատվությունը, որ սահմանին տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում։ Մեր դիրքերի վրա ուղղված բոլոր վտանգավոր կրակոցների ու խախտումների մասին պաշտպանության նախարարությունը մշտապես հաղորդագրություններ է տվել»,- նշել է նախարարը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք առկա է ռազմական գործողությունների ռիսկ, պաշտպանության նախարարը նշեց, որ նման գնահատական տալու համար հետախուզական տվյալներ են հարկավոր, իսկ այս պահին գետնի վրա նման երեւույթ տեսանելի չէ։