Այսօրվանից 10 օրով բացվում է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա հումանիտար բեռներ տեղափոխելու նպատակով։
Հիշեցնենք՝ այս որոշումը նախօրեին ընդունվել էր ՀՀ Կառավարության նիստին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի եւ Սիրիայի համապատասխան գերատեսչությունների միջեւ աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվել է հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը։
Այս պահին «Մարգարա» անցակետը չի գործում, իսկ գործող իրավական կարգավորումներով անհնար է նշված սահմանային կետով բեռների եւ տրանսպորտային միջոցների անցումը: Այս որոշմամբ հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունը արագ եւ նվազ ծախսերով հասցնելու Սիրիա։