Պաշտոնական այցով մարտի 24-25-ին Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:
ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ մարտի 25-ին կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Աբբաս Արաղչիի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Այցի շրջանակում կկայանա նաեւ նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։