Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վաղը՝ մարտի 27-ին, պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան:
Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ:
Նախատեսված են նաեւ այլ բարձրաստիճան հանդիպումներ եւ քննարկումներ։