Գազայի հատվածի հյուսիսում երկրորդ օրն է, ինչ շարունակվում են տեղացիների բողոքի գործողությունները ՀԱՄԱՍ շարժման դեմ։ Բողոքի կենտրոնը դարձել է Բեյթ-Լահիա քաղաքը, որտեղ հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ վանկարկելով. «ՀԱՄԱՍ – հեռացի՛ր»։ Բողոքի ցույցեր են տեղի ունենում նաեւ Գազա քաղաքում։
Associated Press-ի տվյալներով՝ երեքշաբթի եւ չորեքշաբթի ընդհանուր ցուցարարների թիվը հասել է մոտ երկու հազարի։ Գազայի բնակիչները պահանջում են Իսրայելի հետ 17 ամիս շարունակվող պատերազմի դադարեցումը եւ ՀԱՄԱՍ-ին մեղադրում խնդիրը խաղաղությամբ լուծել չցանկանալու համար։ Ցուցարարները մեղադրում են նաեւ Իսրայելին՝ հասցրած օդային հարվածների համար։
Մեղադրանքներ են հնչել նաեւ արաբական երկրների հասցեին՝ հակամարտության լուծման միջնորդության անարդյունավետության համար։
ՀԱՄԱՍ-ի կառույցները չեն մեկնաբանում բողոքի ցույցերը։ Նրանց մեդիայում եւ սոցիալական ցանցերում տեղադրվել են ցույցերի լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք ներկայացված են որպես հակապատերազմական գործողություններ։ Սակայն այս հրապարակումներում ՀԱՄԱՍ-ին իշխանությունից հեռացնելու պահանջների մասին չեն նշվում։
Բողոքի ալիքը սկսվել է մարտի 18-ին Իսրայելի կողմից Գազայի հատվածի թիրախներին հարվածների վերսկսումից հետո։ Բացի այդ՝ Իսրայելի բանակը նոր ցամաքային գործողություն է սկսել է Գազայում։
Մինչ այդ՝ հունվարի սկզբից, Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի ռեժիմ էր գործում, որի արդյունքում Իսրայելին էր հանձնվել մոտ 30 պատանդ։ Իրայելական կողմն էլ բանտերից ազատել էր շուրջ 2000 պաղեստինցու։