Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Բ Մաշալյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մարտի 27-ին մասնակցել է մուսուլմանական ռամադան ամսին պահքից դուրս գալու համար բացված իֆթարի սեղանին։ Միջոցառումը կազմակերպվել է Թուրքիայի նախագահական պալատում՝ Անկարայում։
Պատրիարքի հետ ներկա է եղել նաեւ գավազանակիր Գասպար Աբղա Կարապետյանը։
Արարողությանը հրավիրված են եղել նաեւ այլ բարձրաստիճան հոգեւորականներ, համայնքների ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր։
Հայոց Պատրիարքության փոխանցմամբ՝ երեկույթի ընթացքում Էրդողանը իր ուրախությունն է հայտնել Պատրիարք Սահակ Բ-ին մասնակցության համար։