Starlink արբանյակային ինտերնետն արդեն հասանելի է Հայաստանում։ Այդ մասին ասվում է Starlink-ի X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ Հայաստանն այսպիսով «դարձել է 130-րդ երկիրը, տարածքը կամ շուկան աշխարհում, որտեղ հասանելի է Starlink գերարագ ինտերնետ ծառայությունը»։
Starlink is now live in Armenia, marking the 130th country, territory or market around the world where Starlink’s high-speed internet service is available 🛰️🇦🇲❤️ → https://t.co/V4WCpqEuAq pic.twitter.com/X5bjqpmHqb
— Starlink (@Starlink) March 27, 2025
Հայաստանում Starlink–ի հասանելիության մասին ֆեյսբուքյան էջում գրել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում՝ մնալով անմիջական կապի մեջ»։