Շիրակի մարզի Գյումրի եւ Արմավիրի մարզի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Առավոտյան 8։00-ից օրենքով սահմանված կարգով բացվել են համայնքների բոլոր 98 ընտրատեղամասերը։
Գյումրու ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, «Ապրելու երկիր», «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, «Եվրադաշինք», «Դեմոկրատական այլընտրանք», «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք եւ «Իմ հզոր համայնք»:
Փարաքարի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Միասնություն» դաշինք, «Ազգային առաջընթաց» եւ «Կայունություն»:
Գյումրիում ընտրողների պաշտոնական թիվը 111 հազար 236 է, իսկ Փարաքարում՝ 20 հազար 967: