Հյուսիսային Կորեայի շուրջ 10 զինվորներից բաղկացած խումբը հատել է Հարավային Կորեայի հետ սահմանի ապառազմականացված գոտու դեմորկացիոն գիծը եւ նախազգուշական կրակոցներից հետո վերադարձել ելման կետեր։ Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Հարավային Կորեայի միացյալ շտաբների կոմիտեին:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 17:00-ին: Հարավկորեացի զինվորականները տեխնիկական սարքերի միջոցով նախ նախազգուշացումներ են հնչեցրել, ապա նախազգուշական կրակ բացել, որից հետո Հյուսիսային Կորեայի զինվորները վերադարձել են սահմանազատման գծից հյուսիս:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկրի արեւելքում: Շտաբների կոմիտեում հայտարարել են, որ ուշադիր հետեւում են Հյուսիսային Կորեայի բանակի գործողություններին եւ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում՝ համաձայն օպերատիվ կանոնակարգի:
Նախօրեին կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը պնդել էր, որ շուրջ 1500 հյուսիսկորեացի զինվորներ աշխատանքներ են տանում սահմանին, այդ թվում՝ մաքրում տարածքները եւ փշալարերով ցանկապատեր տեղադրում: Նա միեւնույն ժամանակ նշել էր, որ հարավկորեական կողմը անսովոր ակտիվություն չի նկատել: