Ռուսաստանի եւ ԱՄՆ պատվիրակությունները հերթական բանակցային փուլի համար ապրիլի 10-ին կհանդիպեն Ստամբուլում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքերով՝ հանդիպման ընթացքում ռուսական կողմը կներկայացնեն երկրի արտգործնախարարության ներկայացուցիչները։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը նոր հանդիպում են նախապատրաստում երկկողմ հարաբերություններում զգայուն հարցերը վերացնելու եւ շփումները կարգավորելու համար։
«Արդեն հանդիպում է եղել Ստամբուլում, եւ այժմ պատրաստվում է երկրորդ հանդիպումը»,- պարզաբանել էր դիվանագետը։