Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 11-12-ին կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ աշխատանքային այցի շրջանակում ծրագրված են նաեւ երկկողմ հանդիպումներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։