Հայաստանի եւ Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները ապրիլի 9-10-ը համատեղ զորավարժություն կանցկացնեն:
Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, Իրանի ԶՈւ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:
Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ: