Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի էջում գրել է, որ Եվրամիությունը 90 օրով հետաձգում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի դեմ հակաքայլերի ներդրումը։
Ֆոն դեր Լայենի այս հայտարարությունը հաջորդում է Truth Social սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահի հրապարակած այն հայտարարությանը, որի համաձայն՝ 90 օրով կասեցնում է ներմուծման բարձրացված մաքսատուրքերը աշխարհի 75 երկրների համար։
«Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Թրամփի հայտարարությունը, մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բանակցություններին»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Նա հավելել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, ապա ուժի մեջ կմտնեն հակաքայլերը։
We took note of the announcement by President Trump.
We want to give negotiations a chance.
While finalising the adoption of the EU countermeasures that saw strong support from our Member States, we will put them on hold for 90 days.
If negotiations are not satisfactory, our…
— Ursula von der Leyen (@vonderleyen) April 10, 2025
Ապրիլի 9-ին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ ԵՄ երկրներն աջակցում են ամերիկյան ապրանքների ներմուծման համար մաքսատուրքեր սահմանելու Եվրահանձնաժողովի առաջարկին։ Այս որոշումն ընդունվել է ի պատասխան Եվրամիությունից պողպատի և ալյումինի ներմուծման ԱՄՆ մաքսատուրքերի։ Ըստ Euractiv պարբերականի տվյալների՝ ԵՄ երկրները հավանություն են տվել ԱՄՆ-ից ներմուծվող 22 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքեր սահմանելուն: «Կողմ» են քվեարկել 26 երկրներ, դեմ է արտահայտվել միայն Հունգարիան: Մաքսատուրքերի չափը կլինի 10%-ից մինչեւ 25% «ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների, այդ թվում՝ ծխախոտի, մոտոցիկլետների, թռչնամսի, պողպատի եւ ալյումինի» համար: