Չինաստանից ներմուծվող ապրանքների համար ներկայում ԱՄՆ-ում սահմանված մաքսատուրքերը փաստացի 145% են, հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցչին:
Ավելի վաղ՝ ապրիլի 9-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով Չինաստանի համար ներմուծման մաքսատուրքերը բարձրացվել էին 84%-ից մինչև 125%:
Նշյալ դրույքաչափը ավելացվել էր գործող 20%-ին, որը սահմանվել էր մարտին։ Նման մաքսատուրքերի սահմանումը այն ժամանակ ԱՄՆ նախագահը բացատրել էր Չինաստանից ԱՄՆ ֆենտանիլի մատակարարումների եւ ապօրինի ներգաղթի դեմ պայքարի հարցում Պեկինի անգործությամբ։