Անթալիայում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում «նախագահները բարձր են գնահատել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ եղբայրական եւ դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացումը բոլոր ոլորտներում եւ քննարկել երկկողմ հարաբերությունների հեռանկարները»։
Հաղորդվում է նաեւ, որ Ալիեւնն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում տիրող իրավիճակի շուրջ։
Ալիեւը Թուրքիա է ժամանել երեկ՝ ապրիլի 10-ին, Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար։