ԱՄՆ-ի վերջին գործողություններին ի պատախան՝ Չինաստանի ֆինանսների նախարարությունն էլ այսօր՝ ապրիլի 11-ին, հայտարարել է, որ ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերը ապրիլի 12-ից կհասնեն 125%-ի։
Չինաստանի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ եթե Վաշինգտոնը շարունակի «էականորեն ոտնահարել Չինաստանի շահերը», Պեկինը կշարունակի հակաքայլեր ձեռնարկել եւ «պայքարել մինչեւ վերջ»:
Ավելի վաղ՝ ապրիլի 9-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով Չինաստանի համար ներմուծման մաքսատուրքերը բարձրացվել էին 84%-ից մինչեւ 125%:
Նշյալ դրույքաչափը ավելացվել էր գործող 20%-ին, որը սահմանվել էր մարտին։ Նման մաքսատուրքերի սահմանումը այն ժամանակ ԱՄՆ նախագահը բացատրել էր Չինաստանից ԱՄՆ ֆենտանիլի մատակարարումների եւ ապօրինի ներգաղթի դեմ պայքարի հարցում Պեկինի անգործությամբ։