Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն կողմերը նշել են երկու երկրների ռազմավարական գործընկերության զարգացման դրական դինամիկան, ինչպես նաեւ համագործակցության խորացման հեռանկարները տարբեր ոլորտներում։
Բացի այս Կաբախիձեն ու Ալիեւը հանդիպմանը նաեւ նշել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման համար համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։
Ինչպես գրում է «Новости-Грузия» գործակալությունը, Վրաստանում 2024 թվականի աշնանը անցկացված վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո Իրակլի Կոբախիձեն արդեն չորս անգամ հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։ Ալիեւն ամբողջությամբ աջակցում է «Վրացական երազանք» կուսակցության ներկայիս կուրսին, որն Արեւմուտքին մեղադրում է երկրի ներքին գործերին մեջ միջամտելու մեջ։
Անցած շաբաթվա սկզբին Ալիեւը քննադատել էր Եվրամիությանը եւ Եվրոպայի խորհրդին՝ Վրաստանի նկատմամբ «գաղութատիրական» մտածողություն ցուցաբերելու համար։