Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 13-ին՝ 22:20-ի սահմաններում, կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Այդ մասին հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ, ինչին մինչ օրս Բաքուն չի արձագանքել։