Թուրք-ադրբեջանական միասնական բանակի ստեղծման գործընթացը շարունակվում է։ Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախկին պաշտպանության նախարար, այժմ Թուրքիայի խորհրդարանի պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը։
Իր ելույթում նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սատարում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության անկախությանը։
«Ինչպես ասաց Ադրբեջանի նախագահը, մենք մեկ ազգ ու երկու պետություն չենք, այլ մեկ ազգ եւ երեք պետություն։ Մենք մեկ ազգ ենք եւ մեկ բանակ։ Միասնական բանակի ստեղծման գործընթացը ներկայում շարունակվում է։ Ադրբեջանը եւ Թուրքիան պետք է համատեղ աշխատեն պաշտպանության ոլորտում: Սրա պայմանը համատեղ զորավարժություններն են»,- հայտարարել է Աքարը։