Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։
Նախարար Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ Ֆրանսիայի, այդ թվում՝ նախարար Բարոյի ցուցաբերած հետաքրքրությունը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 14-ին, Ֆրանսիայի արտգործնախարարն իր մտահոգությունն էր հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին հադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ։