Գյումրու ավագանու նիստում այսօր տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրության քվեարկության արդյունքում 18 կողմ ձայնով քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղուկասյանը։
Նա մարտի 30-ին կայացած ընտրություններին Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածուն էր։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոյկոտել էր ավագանու նիստը եւ հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց։
Իշխող ուժը, որն ամենաշատ մանդատներն ունի ավագանիում (14), հայտարարել էր Գյումրիում կառավարման ճգնաժամի անխուսափելիության եւ նոր, արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։
Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ 11։00-ին։