Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է դադարեցնել բոլոր մարտական գործողությունները ուկրաինական ճակատում «ապրիլի 19-ից՝ 18:00-ից մինչեւ ապրիլի 21-ը՝ 00:00-ն»։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Համապատասխան հայտարարությունը Պուտինն արել է Կրեմլում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ընթացքում։
2023 թվականի հունվարին Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին «Սուրբ Ծննդյան հրադադարի» մասին։ Սակայն մարտերը չեն դադարեցվել։ Նույն տարվա ապրիլին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը առաջարկել էր սահմանել Զատկի երկշաբաթյա հրադադար, սակայն Կրեմլում հայտարարել էին, որ այդ գաղափարը չի քննարկվում։