88 տարեկանում մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Այդ մասին հաղորդում է Vatican News-ը։
Pope Francis died on Easter Monday, April 21, 2025, at the age of 88 at his residence in the Vatican’s Casa Santa Marta. pic.twitter.com/jUIkbplVi2
— Vatican News (@VaticanNews) April 21, 2025
«Նրա ամբողջ կյանքը նվիրված էր Տիրոջը եւ Նրա եկեղեցուն ծառայելուն: Նա սովորեցրեց մեզ ապրել Ավետարանի արժեքներով հավատարմությամբ, քաջությամբ եւ համընդհանուր սիրով, հատկապես ի շահ ամենաաղքատների եւ ամենաանապահովների: Նրա օրինակի համար մեծ երախտագիտությամբ՝ որպես Տեր Հիսուսի ճշմարիտ աշակերտի, մենք Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հոգին վստահում ենք Մեկ եւ Եռամիասնական Աստծո անսահման ողորմած սիրուն»,- ասաց կարդինալ Քեւին Ֆարելը, որ հայտարարեց Ֆրանցիսկոսի մահվան մասին:
Ֆրանցիսկոս պապը ծնվել էր 1936 թվականի դեկտեմբերի 17-ին Բուենոս Այրեսում՝ երկաթուղայինի ընտանիքում։ Աշխարհիկ անունը Խորխե Մարիո Բերգոլիո էր։ Հռոմի պապ ընտրվել էր 2013-ին՝ իր նախորդ Բենեդիկտոս XVI-ի հրաժարականից հետո:
Կաթոլիկ եկեղեցու 266-րդ Պապն առաջինն էր, որ ծնվել էր Եվրոպայից դուրս՝ Հարավային Ամերիկա մայրցամաքում։ Նա նաեւ առաջին ճիզվիտական միաբանության առաջին ներկայացուցիչն էր, որ հասել է Պապի աստիճանի։