Ադրբեջանը ԱՊՀ երկրների 3-րդ խաղերին մասնակցելու հրավեր ուղարկել է նաեւ Հայաստանին, որին Երեւանը դեռ չի արձագանքել։ Այդ մասին, APA գործակալության հաղորդմամբ, հայտարարել է խաղերի կազմկոմիտեի անվտանգության եւ գործառնությունների ղեկավար Այգուլ Աղաեւան։
«Մենք հրավերներ ուղարկել ենք բոլոր երկրներին, սակայն Հայաստանի մասնակցությունը դեռ հաստատված չէ: Եթե հաջորդ փուլերում փոփոխություններ լինեն, այդ մասին կհայտարարվի»,- ասել է Աղաեւան մամուլի ասուլիսի ժամանակ։
Խաղերի բացման եւ փակման արարողությունները տեղի կունենան Գյանջայի կենտրոնական մարզադաշտում։