ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ կարող է տեղի ունենալ Սաուդյան Արաբիա, Կատար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ այցելությունից անմիջապես հետո։
Պատասխանելով հարցին, թե հնարավոր է, որ ինքը եւ Պուտինը հանդիպեն Սաուդյան Արաբիայում, Թրամփն ասել է. «Դա հնարավոր է, բայց ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Կարծում եմ, մենք կհանդիպենք դրանից անմիջապես հետո» (մեջբերումը՝ CNN-ի)։
Թրամփը նախատեսում է Սաուդյան Արաբիա, Կատար եւ ԱՄԷ այցելել մայիսի 15-16-ին։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում տեղի էին ունեցել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները, որոնք ռուսական բանակի Ուկրաինա լիամասշտաբ ներխուժումից հետո առաջինն էին։
Այս ընթացքում Թրամփն ու Պուտինը անձամբ չեն հանդիպել, սակայն մի շարք հեռախոսազրույցներ են ունեցել։