Հունվարի 12-ին Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2023-ի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կնքվել է անշարժ գույքի 220 հազար գործարք: Դա 2022-ի համեմատ ավելի է 7,2 տոկոսով:
Գործարքների թիվը նվազել է Երեւանում՝ 6 տոկոսով: Ըստ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի՝ նախորդ տարվա ընթացքում Երեւանում կնքվել է անշարժ գույքի 60 հազար, 2022-ին՝ 64 հազար գործարք:
Գործարքների քանակով ակտիվացել են Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը:
2023-ին Կադաստրի կոմիտեն սպասարկել է գործարքների 800 հազար դիմում, այն դեպքում, երբ 2022-ին այդ ցուցանիշը կ700 հազար էր:
Իրականացվել է 344 բնակավայրերի կադաստրային քարտեզների ուղղում, որից 186-ը՝ 2023 թվականի ընթացքում։ Կատարվել է 21 համայնքների եւ Երեւանի շուրջ 2400 կմ երկարությամբ վարչական սահմանների ուղղում։ Չնույնականացված մոտ 100 հազար գույքային միավորներից 19 հազարն ուսումնասիրվել է, որից 9500-ը նույնականացվել եւ ըստ անհրաժեշտության արտացոլվել է քարտեզում։