Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ համաշխարհային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր պաշտոնական էջի story բաժնում Լաչինի միջանցքի շրջափակմանը վերաբերող հոլովակ է հրապարակել եւ տեղադրել է Հայաստանի դրոշը:
Տեսանյութում Լեռնային Ղարաբաղում ապրող երեխաները հորդորում են դադարեցնել շրջափակումը: Նրանցից մեկը՝ Դիանան, պատմում է. «Արցախում բնակվող 120 հազար հայերից մեկն եմ, որին մեկ ամսից ավելի է՝ Ադրբեջանի կառավարությունը շրջափակման մեջ է պահում»: