Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման եւ էներգամատակարարման խափանման պատճառով հունվարի 19-ից Արցախում կդադարեցվի դպրոցների եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։
Ավելի վաղ առաջացած սննդի սղության հետեւանքով փակվել էին 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։