ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն աջակցություն է հայտնել միջազգային ԶԼ միջոցներին` «Օտարերկրյա գործակալի մասին» վիճահարույց օրենքի համաձայն «Ազատություն» (Radio Free Europe/Radio Liberty) եւ «Ամերիկայի ձայն» (Voice of America) ռադիոկայանները փակելու կամ դրանց գործունեությունը սահմանափակելու ՌԴ ջանքերի առնչությամբ:
Ըստ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ երեկ Բլինքենը հանդիպել է ԱՄՆ ԶԼՄ Գլոբալ մեդիայի գործակալության ղեկավար Քելու Չաոյի հետ եւ քննարկել ազատ եւ աշխարհում ժողովրդավարական սկզբունքների պահպանման եւ խթանման գործում անկախ լրատվամիջոցների կարեւորության հարցը:
ԱՄՆ Գլոբալ մեդիայի ԶԼՄ կառավարական անկախ գործակալությունը վերահսկում է ոչ միայն «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն», այլեւ «Ազատ Ասիա» (Radio Free Asia), «Կուբայի հեռարձակման վարչությունն» (Office of Cuba Broadcasting) ու «Միջին Արեւելքի հեռարձակման ցանց» (Middle East Broadcasting Networks) հեռարձակվող կազմակերպությունների գործունեությունը:
Ռուսաստանում զանգվածային լրատվամիջոցների ոլորտը կարգավորող «Ռոսկոմնադզոր»-ի՝ գրեթե 1 միլիոն դոլար տուգանքը մեծ հարված է հասցրել «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու ծառայությանը:
Ռադիոկայանին վերջին ամիսներին շուրջ 400 խախտում է վերագրվել՝ «Օտարերկրյա գործակալի մասին» օրենքի սահմանափակումները չկատարելու համար:
Ռուսաստանում «լրատվամիջոց-օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունվել է 2017-ին այն բանից հետո, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ռուսական РТР հեռուստաալիքի RT America մասնաճյուղի՝ ԱՄՆ տարածքում գործունեության համար պահանջել էր գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։
«Ռոսկոմնադզոր»-ի օրենքը, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, ամերիկյան կողմի գործունեության հայելային արտացոլանքն էր: