ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հունվարի 19-ին՝ 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի հրազենային կրակոցից վիրավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն:
Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: