Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի 2-րդ նախարարական ժողովի շրջանակում Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Չավուշօղլուն նշել է, որ Բլինքենի հետ մտքեր են փոխանակել նաեւ Կովկասի, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացների մասին։
«Երկու նախարարները համաձայնության են եկել մեծացնել համակարգումն ու համագործակցությունը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության առաջմղմանը»,- նշվել է Բլինքենի եւ Չավուշօղլուի համատեղ հայտարարության մեջ։