Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը հրամանագիր է ստորագրել այդ երկրի խորհրդարանի ստորին պալատը՝ Մաժլիսը ցրելու մասին։ Նույն հրամանագրով Մաժլիսի արտահերթ ընտրություններ են նշանակվել, որոնք տեղի կունենան ընթացիկ տարվա մարտի 19-ին։ Հիշեցնենք, որ Տոկաեւը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարել էր դեռ անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին։
Նախատեսվում է, որ այդ ընտրություններով կավարտվի Ղազախստանում պետական իշխանության վերակազմավորման գործընթացը։
Նշենք, որ Ղազախստանի նախագահը ավելի վաղ խորհրդակցություններ էր անցկացրել, համաձայն այդ երկրի Սահմանադրության՝ խորհրդարանի վերին եւ ստորին պալատների նախագահների եւ վարչապետի հետ Մաժլիսի եւ տեղական ներկայացուցչական մարմինների՝ մասլիխատների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ։