ԱՄՆ կառավարությունը Միջազգային զարգացման գործակալության միջոցով լրացուցիչ 1 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրում Հայաստանին՝ խթանելու համար COVID-19-ի դեմ պայքարի արդյունավետությունը
Առայսօր ԱՄՆ ՄԶԳ-ն այդ նպատակով Հայաստանին է տրամադրել ավելի քան 11 միլիոն դոլար՝ առողջապահական հրատապ կարիքները բավարարելու, ինչպես նաեւ ժողովրդավարական զարգացման եւ տնտեսական աճի վրա համավարակի երկրորդային եւ երրորդային ազդեցությունները մեղմացնելու համար:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ համաճարակի ամբողջ ընթացքում ԱՄՆ-ն գործակցել է Հայաստանի հետ՝ COVID-19-ի դեմ պայքարում:
«Այս նոր օժանդակության միջոցով մենք կշարունակենք աշխատել միասին`հաղթահարելու COVID-19-ը եւ նախապատրաստվելու հանրային առողջության հետագա սպառնալիքներին»,- նշել է դեսպանը:
2001 թվականից ԱՄՆ Կառավարության ավելի քան 140 միլիարդ ԱՄՆ դոլարի օժանդակություն է ցուցաբերել գլոբալ առողջապահական ծրագրերին եւ տեղական առողջապահական համակարգերի կարողությունների զարգացմանը: