ԵԱՀԿ հատուկ խորհրդի նիստում Շվեյցարիան մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով մուտքի շարունակական խոչընդոտների եւ դրանից բխող մարդասիրական հետեւանքների կապակցությամբ։
«Հունվարի 17-ին ԵԱՀԿ հատուկ խորհրդի նիստում Շվեյցարիան մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքով մուտքի շարունակական խոչընդոտների եւ դրանից բխող մարդասիրական հետեւանքների կապակցությամբ։ Մարդկանց եւ առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի»,- նշված է Շվեյցարիայի արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի Եվրասիական բաժնի թվիթերյան գրառման մեջ: