Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակ Նասիր Քենանին ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետեւանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ: «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը, խորին ցավ հայտնելով ՀՀ ՊՆ զորամասում բռնկված հրդեհի դեպքի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել է 15 անձ, եւ եւս մի քանիսը վիրավորվել են, ցավակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին, ՀՀ Կառավարությանը եւ ժողովրդին ու շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ զորանոցներից մեկում հրդեհի հետեւանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաեւ Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը: «Խորապես վշտացած եմ Ազատում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողի մահվան կապակցությամբ: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում նրանց հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,- նշված է Հայաստանում Իսրայելի դեսպանի ֆեյբուքյան գրառման մեջ: