Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին այսօր անցկացված մամուլի ասուլիսում մտահոգություն է հայտնել Ուկրաինայի սահմանին լարվածության օրեցօր սրման եւ կրակի դադարեցման ռեժիմի պարբերական խախտումների վերաբերյալ:
Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ լրագրողները հետաքրքվել են՝ արդյո՞ք Բայդենի հետ հեռախոսազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բարձրացրել է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինայի անդամակցության հարցը:
Փսակին անուղղակի պատասխանել է տվել հարցին, ասելով, որ Կիեւը վաղուց ձգտում է ՆԱՏՕ մտնել:
Լրագրողը հստակեցրել է հարցը. ինչ դիրքորոշում ունի Սպիտակ տունը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության վերաբերյալ Կիեւի հայտարարություններին:
Սպիտակ տան մամուլի քարտուղարն ասել է, որ ԱՄՆ-ն վաղուց է քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Կիեւի ձգտումը, ավելին, խրախուսում է այն, այդուհանդերձ ՆԱՏՕ-ի կազմ Ուկրաինայի ընդգրկման մասին որոշումը պետք է ընդունի ոչ թե Միացյալ Նահանգները, այլեւ՝ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ Կիեւի համար առավել հրատապ հարցը ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ գործողությունների ծրագիր ստանալն է եւ այդ ծրագիրը լուրջ նախազգուշացում կլինի Ռուսաստանի համար: