Ըստ Bloomberg գործակալության՝ աշխատանքային այցով Կիեւ ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ յուրաքանչյուր նոր քննարկում շատ ավելի բարդ է լինում, քան նախորդը:
Նա հավաստիացրել է, որ չնայած հակառուսական պատժամիջոցների հետեւանքով Եվրամիությունում եւ արեւմտյան այլ երկրներում առկա տնտեսական եւ սոցիալական բոլոր դժվարություններին՝ ԵՄ-ն շարունակելու է հնարավորություններ փնտրել հավելյալ սահմանափակումներ մտցնելու համար։
Միշելը եւս մեկ անգամ իր անձնական աջակցությունն է հայտնել Ուկրաինային գերմանական տանկեր մատակարարելու գաղափարին: Նա ասել է, որ հնարավորության սահմանում կաջակցի, որպեսզի այդ գաղափարն իրականություն դառնա: Եվրոպական խորհրդի նախագահն ասել է, թե առաջիկա շաբաթները վճռական են լինելու Ուկրաինայի հակամարտության համար: Շառլ Միշելն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց ստացել է «Ավանդի համար» շքանշանը: