Ուկրաինայի դեսպանատունը ցավակցել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքներին։
«Ուկրաինայի դեսպանատան անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում 2023 թվականի հունվարի 19-ի ողբերգության համար, որը խլեց 15 հայ զինծառայողի կյանքը։ Կիսում ենք այս անդառնալի կորստյան ցավը։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ։
Զոհված զինծառայողների ընտանիքներին ավելի վաղ ցավակցություններ են հայտնել Հայաստանում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Իրանի եւ ԱՄՆ-ի դեսպանատները, ինչպես նաեւ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասիր Քենանին եւ ՀՀ-ում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը։